Armenian (AM)Russian (RU)
  • slide
  • slide
  • slide
  • slide
  • Ակտիվացե՛ք

    Մենք համոզվածենք, որ յուրաքանչյուր բիզնեսի և անհատի մեջ առկա են թաքնված ռեսուրսներ և մենք կակտիցանենք այդ ռեսուրսները:

    Կարդալ ավելին
  • Մեր առաքելությունը

    Անհատական և մասնագիտական որակների անընդհատ կատարելագործման միջոցով հասարակության ներկայացուցիչների համար ստեղծել շարունակական....

    Կարդալ ավելին
  • Բարև, ես Գարիկն եմ:

    Մրցակցային միակ առավելությունը՝ մրցակիցների համեմատ ավելի արագ սովորելն է:

    Կարդալ ավելին
  • Ողջույն, ես Աշոտն եմ:

    Մենք գիտենք ժամանակակից բիզնեսը, գիտենք ինչպես ուսուցանել և արդյունավետ փոխանցել գիտելիքները:

    Կարդալ ավելին
  1. Empowerment-ի մասին
  2. Առավելություններ
  3. Գործունեություն
  4. Մեր թիմը

«Empowerment» ընկերությունը թրեյնինգի և խորհրդատվության շուկա է մտել 2014 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ խորհրդատվությունը և բիզնես ուսուցումը, հետևյալ ուղղություններով՝ առաջնորդում, բիզնեսի հոգեբանություն, կառավարում, մարքեթինգ, լոգիստիկա, վաճառքի հմտություններ և բանակցություններ, անհատական արդյունավետություն, անհատական զարգացում, որակ, կառավարման համակարգեր, բիզնես գործընթացների կառավարում, քոուչինգ, ֆինանսներ, բիզնեսի վերլուծական գործիքներ և այլն: Նշված ուղությունների մեջ առանձնահատուկ ուշադրություն են դարձվում առաջնորդման պոտենցիալի զարգացման ծրագրերին:

«Empowerment» ընկերության առավելությունն այն է, որ թրեյներները տիրապետում են գործնական գիտելիքների և ունակությունների, խորն ուսումնասիրել են ինչպես բիզնեսի և անհատների պահաջմունքները, այնպես էլ՝ բիզնես հոգեբանությունը: Ընկերության բոլոր թրեյներները բիզնեսի տարբեր ոլորտների հաջողակ և պրակտիկ մասնագետներ են, որոնք արդյունավետ համատեղում են պրակտիկ գործունեությունն ուսուցման տարբեր ծրագրերի հետ:

Մասնագիտական մոտեցումը և տեսության ու պրակտիկայի օպտիմալ համատեղումն, ինչպես նաև նյութի հարմարավետ մատուցումն թրեյնինգների և սեմինարների մասնակիցներին հնարավորություն կնձեռնեն ժամանակին ստանալ արդի տեղեկատվություն, կատարելագործել առաջադեմ վերլուծական գործիքակազմի ներդրման փորձը և ունակությունները բիզնեսի տարբեր ոլորտներում:

 «Empowerment»-ը չի ձգտում բացահայտել «նոր տիեզերք», տեսության տեսանկյունից, քանի որ այն արդեն հայտնի է մասնակիցներին և նրանք գիտեն թե ինչպես է դա կատարվում: Մեր խնդիրն է բարձրացնել բիզնես փոխհարաբերությունների և երբեմն բավականին խճճված իրավիճակների լուծման արդյունավետությունը:

Մանրամասը Empowerment-ի մասին

Ուշադրություն – Թրեյնինգի ժամանակ, անհրաժեշտության դեպքում, մենք շեշտադրումը դնում ենք առավել խնդրային հատվածների վրա: Թրեյնինգի պատրաստման ժամանակ, այն ադապտացնում ենք Հաճախորդի բիզնեսի առանձնահատկություններին: Առաջադրանքները և քեյսերը պատրաստում ենք իրական և կրիտիկական (կոնֆլիկտային) իրավիճակների հիման վրա:

Փորձ – Մենք գիտենք ժամանակակից բիզնեսը, գիտենք ինչպես ուսուցանել և արդյունավետ փոխանցել գիտելիքներ՝ հաշվառելով ծախսերի տնտեսումը, ռազմավարական որոշումները և բիզնեսի կառավարման գործիքները:

Մոտեցում  – Ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ հաշվառելով Հաճախորդի պահանջմունքները և խնդիրները, ուսուցման անհրաժեշտության տեղային վերլուծության արդյունքները: Մենք պարզապես չենք ուսուցանում, այլ օգնում ենք ստեղծել և ամրապնդել Հաճախորդի մրցակցային առավելությունները, բացահայտում ենք թաքնված ներուժը:

Թիմի անդամներ  — Մեր թիմի անդամները պրակտիկ պրոֆեսիոնալներ են:

Սկզբունք  – «Մենք տեսաբան չենք, այլ պրակտիկ ենք»: Մեր թիմի անդամները կիրառում են իրենց գիտելիքները, հարուստ փորձը և ստեղծագործական մոտեցումը գործնական խորհուրդներ և որոշումներ մշակելու համար, որոնք Հաճախորդների համար կստեղծեն նոր հեռանկարներ:

Հետադարձ կապ – Իրականացնում ենք հետթրեյնինգներ և մասնակիցների վարքագծի՝ առաջնորդման հատկանիշների, կատարողականության, ակտիվության, վստահության և այլնի գնահատում:

Մանրամասն մեր մասին

 

Առաքելություն

Անհատական և մասնագիտական որակների անընդհատ կատարելագործման միջոցով հասարակության ներկայացուցիչների համար ստեղծել շարունակական զարգացման հնարավորություն, ինչպես նաև նպաստել նրանց մրցակցային առավելությունների բացահայտմանը և պահպանմանը:

Մեթոդներ

  • Դերային խաղեր
  • Քեյսերի մեթոդ
  • Խմբային բանավեճեր
  • Անհատական աշխատանքներ
  • Գործարար խաղեր
  • Մինի- դասախոսություններ
  • Վարպետաց դասեր
  • Ինտերակտիվ սեմինարներ
  • Ուղեղների գրոհ
  • Մոդերացիա
  • Վեց գլխարկի մեթոդ
  • Այլն

Միջոցառումների կառուցվածքն ըստ ձևերի

  • Թրեյնինգ
  • Սեմինար
  • Բանավեճ
  • Կլոր սեղան
  • Բաց միջոցառումներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Ներկայացում
  • Ռազմավարական նիստեր
  • Խնդրի լուծման նիստեր
  • Պրակտիկ աշխատանքներ
  • Անհատական զարգացում
  • Ուսուցման կուրսեր
  • Կոնֆերանսներ
  • Խորհրդատվություն

Միջոցառումների կառուցվածքն ըստ տեսակների

  • Բաց թրեյնինգներ
  • Կորպորատիվ թրեյնինգներ
  • Բաց դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Բարեգործական թրեյնինգներ
  • Բարեգործական միջոցառումներ
  • Այլն

Թիմի անդամներ

Գարիկ Սուրենի Դավթյան

Աշոտ Էդուարդի Ենգիբարյան

«Empowerment» ընկերության թրեյներները տիրապետում են գործնական գիտելիքների և ունակությունների, խորն ուսումնասիրել են ինչպես բիզնեսի և անհատների պահաջմունքները, այնպես էլ՝ բիզնես հոգեբանությունը: Ընկերության բոլոր թրեյներները բիզնեսի տարբեր ոլորտների հաջողակ և պրակտիկ մասնագետներ են, որոնք արդյունավետ համատեղում են պրակտիկ գործունեությունն ուսուցման տարբեր ծրագրերի հետ:

Մանրամասը թիմի մասին

  1. Ֆոտոշարք

Հարցում

  1. Մուտքագրեք Ձեր անունը
    Неверный Ввод
  2. Մուտքագրեք Ձեր էլ.փոստի հասցեն
    Неверный Ввод
  3. Ինչպիսի՞ թրեյնինգի կարիք ունեք, որն ընկերությունը չի անցկացնում
    Неверный Ввод
  4. Պաշտպանություն սպամից(*)
    Неверный ввод

Միջոցառումների քարտեզ